26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արգելվել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան

Ապազգային կլանի հալածանքը կշարունակվի դաշնակցական գործիչների դեմ:

 

Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց, դարձյալ Երեւանի օդակայանից դեպի Հայրենիք այս անգամ արգելվել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխուժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամյանի մուտքը:

Հստակ է արդեն, որ պատրաստված է այսպես կոչված անբաղձալի տարրերի ցուցակ: Եւ ինչպես մեր նախորդ հայտարարություններով ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ն տերը չէ իր կոչումի եւ հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումների համար, որը մերժում ենք ըստ ամենայնի:

 

Իրավական եւ կարելի բոլոր միջոցներով պիտի պայքարենք` վերականգնելու հայրենազրկության այս քստմնելի արշավի դէմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման տերերը, մանավանդ երբ կխորհեն այս միջոցով ճնշել ու լռեցնել ի խնդիր համազգային մեր Դատի, ի խնդիր Հայաստանի եւ Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրեալ գործիչներին:

Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչեւ ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է երկրի իշխանության գլխին հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանին հեռացումը:

ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
1 Օգոստոս 2022
Փարիզ

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ