10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռազմական և Ավիացիոն համալսարանները կմիավորվեն՝ կստեղծվի ռազմական ակադեմիա. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ։

 

«Ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոներ և համապատասխան ֆակուլտետներ սահմանապահ զորքերի ուսուցման համար։

Այն մարդիկ, որոնք կդիմեն ՌՈւ և կընտրեն մասնագիտացումը սահմանապահ զորքերի, հետագայում, ավարտելուց հետո, նրանց վրա տարածվելու են օրենքի նույն դրույթները։ Այսինքն՝ լրացուցիչ հոդված ավելացնելու կարիք չկա, քանի որ խնդիրը կարգավորվում է արդեն իսկ մեր նախաձեռնած փոփոխությունների շրջանակներում»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այն տղաները, որոնք որոշել են ծառայության անցնել սահմանապահ զորքերում, ապա ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ, Պաշտպանության նախարարի հրամանով գործընթացը տեղի կունենա։

Ըստ Սուրեն Պապիկյանի, այսօր Հայաստանում ըստ էության սահմանապահ զորքեր պատրաստելու համար որևէ ռազմաուսումնական կենտրոն չկա, և այս տարի, նրա խոսքով՝ դիմող սաները կարող են վստահ լինել, որ այս փոփոխություններն արդեն տարածվելու են նաև իրենց վրա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ