Հիշելու շատ բան կա. 2014թ. աստղերի լավագույն կերպարները /ֆոտոշարք/
2014-ը աչքի ընկավ բազմաթիվ միջոցառումներով, որոնք ներկա էին համաշխարհային մեծության ամենատարբեր աստղեր: նման միջոցառումներին աստղերն աշխատում են ներկայանալ իրենց ողջ հմայքով` կրում են թանկարժեք զգեստներ, դիմահարդարվում են հանրահայտ մասնագետների մոտ:
Հայտնիներից 2014-ին ովքեր են առավելագույնս աչքի ընկել իրենց անթերի կերպարով:
Նոյեմբերի 8-ին կայացած Governors Awards մրցանակաբաշխությանն իր գեղեցիկ կերպարով աչքի ընկավ Ջեսսիկա Չեստեյնը:
Դերասանուհի Քեյթ Հադսոնն ուղղակի փայլում էր հուլիսի 14-ին կայացած “Կցանկանայի այստեղ լինել” ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Նոյեմբերի 3-ին կայացած CFDA/Vogue Fashion Fund Awards-ի ժամանակ Էշլի Գրինն իր կերպարով հմայեց ներկաներին:
Հայտնի դերասանուհի Ջուլիանա Մուրը ուղղակի անկրկնելի էր նոյեմբերի 10-ին “քաղցած խաղեր” ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Քիրա Նայթլին նոյեմբերի 3-ին կայացած British Independent Film Awards-2014-ին շքեղ էր, ինչպես միշտ:
Եվա Լանգորիան ներկաների ուշադրությունը գրավեց իր նրբաճաշակությամբ հունիսի 6-ին Ջեյն Ֆոնդային նվիրված երեկույթի ժամանակ:
Մեգան Ֆոքսը փայլեց օգոստոսի 6-ին` Նյու Յորքի շոուներից մեկի ժամանակ:
Էմբեր Հերդն անչափ գեղեցիկ էր “երկու օր, մեկ գիշեր” ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ մայիսի 21-ին:
Չքնաղ Շարլիզ Տերոնը չքնաղ էր նաեւ հուլիսի 7-ին` Christian Dior-ի ցուցադրության ժամանակ:
Էմմա Ուոթսոնը հիանալի կերպարով ներկայացավ դեկտեմբերի 1-ին կայացած British Fashion Awards-2014-ին: