31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը. Արցախին օգնության թիվ չկա. ANCA

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը. նախագահ Բայդենը Հայաստանին առաջարկում է ընդամենը 24 միլիոն դոլար. Արցախին օգնության թիվ չկա, այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։

Նախատեսվում է Հայաստանին հատկացնել 24 միլիոն դոլար, որը 21 մլն դոլարով պակաս է, քան այն գումարը, որը մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել ԱՄՆ նախագահը։

«Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի է ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», – նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանը հավելել է՝ ակնկալում են, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և համայնքային ակտիվիստները կաշխատեն հատկացումների գործընթացի ուղղղությամբ՝ կտրուկ ավելացնելու ԱՄՆ օգնության քանակը թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։

Նշենք՝ ԱՄՆ 2023 թվականի բյուջեում արտաքին օգնության համար ներառված է 23,405,000 դոլար և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ