Անհավատալի պատմություն. աշխարհի ամենաերիտասարդ մայրը /ֆոտո/
Աշխարհի ամենաերիտասարդ մոր` Լինա Մեդինի պատմությունն իսկապես անհավանական է: Այն պատահել է 70 տարի առաջ, բայց մինչ այժմ շատերը չեն հավատում, որ նման բան իսկապես տեղի է ունեցել:
Լինա Մեդինան ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Պերուում: Նրանց ընտանիքում եղել է 9 երեխա: Երեխայի մանկությունը, սակայն, միանգամից ավարտվեց:
Երբ նա դեռ փոքր էր, փորը մեծանում էր, և բժիշկները կասկածում էին, որ նա քաղցկեղով է տառապում: Սակայն, ստուգումներից հետո պարզվեց անհավատալին՝ աղջիկը 7 ամսական հղի էր: Երբ Լինան իր տղային լույս աշխարհ բերեց՝ 5 տարեկան էր, երեխան կշռում էր 2700 գրամ և առողջ էր: Երեխան լույս աշխարհ եկավ կեսարյան հատման միջոցով: Այս դեպքը հետաքրքրեց աշխարհի բժիշկներին ու գիտնականներին: Բժիշկները գտնում էին, որ պատճառը եղել է սեռական վաղ հասունացումը: Աղջկա ամսականները սկսել էին 8 ամսականից , եւ 4 տարեկանում նա բացարձակ հասուն, ձեւավորված կանացի սեռական օրգաններ ուներ:
Լինան ոչ մի անգամ չի խոսել երեխայի հոր մասին, կամ ինչպե՞ս է այդ դեպքն իր հետ պատահել: Նրա հորը ձերբակալել էին՝ աղջկան բռնաբարելու մեղադրանքով, սակայն ապացույցների բացակայության պատճառով շուտով ազատ են արձակել:
Լինայի առաջնեկ Ժերայրոն մահանում է 40 տարեկանում՝ ողնուղեղի հիվանդության պատճառով: Նա իր մոր հետ մեծացել էր՝ մտածելով, որ նա իր քույրն է: Միայն 10 տարեկանում նրան պատմեցին ճշմարտությունը:
Այսօր Լինան իր ամուսնու՝ Պաուլոյի հետ ապրում է Մեկսիկայում: Նրանք ունեն որդի, որին Լինան լույս աշխարհ է բերել 38 տարեկանում:
Այս պատմությունն իսկապես անհավատալի է և 5 տարեկանում մայր դարձած Լինան, անկախ իր կամքից, մտավ բժշկության պատմության մեջ: Այժմ կինն ամեն կերպ փորձում է խուսափել լրագրողներից: Նա չի ցանկանում այս պատմության մասին շատ խոսել: