Եզրափակչից առաջ. կհաջողվի՞ արդյոք հայ մասնակցին դառնալ “Ռուսաստանի ձայնը” /վիդեո/
Ռուսական “Голос” նախագծի երրորդ եթերաշրջանը մոտենում է ավարտին: Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա նախագծի եզրափակիչը: Այս նախագիծը հայերի համար առանձնացավ նրանով, որ դրան մասնակցեցին մի շարք հայ երգիչներ, իսկ նրանցից մեկը` հայազգի Մարիամ Մերաբովան, հասավ եզրափակիչ:
Նշենք, որ եզրափակչում ելույթ կունենան` մարզիչ Լեոնիդ Ագուտինի թիմից` Մարիամ Մերաբովան, Դիմա Բիլանի թիմից` Ալեքսանդր Բոնը, Պիլագեայի թիմից` Ալիսա Իգնատեւան եւ Ալեքսանդր Գրադսկու թիմից` Ալեքսանդրա Վորոբյովան:
Տարբեր կայքեր օն լայն հարցումներ են անցկացնում` պարզելու համար, թե ով կլինի շոուի հաղթողը: Նշենք, որ քվեարկողների ձայները հիմնականում բաժանվում են Բոնի եւ Վորոբյովայի միջեւ: Նշենք, սակայն, որ Մարիամ Մերաբովան բոլորից շատ փորձն ունի եւ եզրափակչի մասնակիցներից ամենապրոֆեսիոնալն է ու ամենահզոր ձայնն ունի: Սակայն չպետք է մոռանալ նաեւ, որ մրցույթում հաղթանակը շատ սուբյեկտիվ է, հաղթողը որոշում է հեռուստադիտողների ձայների արդյունքում, հետեւաբար` ով շատ ծանոթներ ունի, նա էլ հաղթելու է: