27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ ոք չպետք է հիանա ոչ մեկով և ոչնչով, բայց միայն Քրիստոսով. Լեոնարդո դա Վինչի

«Հիսուս Քրիստոսն ասում է. «Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են »: Այո՛, ես սիրում եմ քննել-ուսումնասիրել Աստվածաշունչը, ինչպես նաև սիրում եմ քննել-ուսումնասիրել բնությունը, բնական երևույթները: Ինձ մեծ հաճույք է պատճառում Աստծո մեծագույն արարչություն մարդուն ուսումնասիրելը»:

Երբ Լեոնարդոն աշխատում էր իր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի վրա, մի նպատակ ուներ միայն, հասարակությանր ցույց տալ Փրկչի պարզ կերպարը: Երբ նկարը ցուցադրվեց, նա նկատեց, որ այցելուներն ավելի շատ քննարկում են սեղանին պատկերված բաժակը և հիանում դրանով: Այդպես շարունակվեց մի քանի օր: Բայց մի երեկո Լեոնարդոն վերցրեց վրձինն ու մի քանի շարժումով անհետացրեց բաժակի պատկերը` ասելով. «Ոչ ոք չպետք է հիանա ոչ մեկով և ոչնչով, բայց միայն Քրիստոսով»:

Հոգին ավանդելուց առաջ Լեոնարդոն աղաղակեց. «Ես վիրավորել եմ Աստծուն և մարդկանց, որովհետև իմ ստեղծագործությունները չհասան այն բարձրությանը, որին ես ձգտում էի»:

Աղբյուրը` “Մեծերը` Աստծո մասին”

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ