04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս վիճակում իշխանությունը բանակի ծախսերը կրճատում է. բանակ չունեցող երկիրը չի կարող հարևաններից մշտական վախի մեջ չապրել. Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունն այս վիճակում բանակի ծախսերը կրճատում է, այլ ոչ թե ավելացնում, ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բանակ չունեցող երկիրը չի կարող հարևաններից մշտական վախի մեջ չապրել, սենց ա լինելու», – նկատեց վարչապետի թեկնածուն:

Նա նաև բարձրաձայնեց, որ Հայաստանը չի կարող թռիչքաձև աճ ունենալ առանց մեծածավալ ներդրումների՝ հարց հնչեցնելով, թե ով է ներդրումներ անում այնտեղ, որտեղ բոլորն իրար ատում են:

«Փողն ամենից զգույշ «կենդանին» է: Որտեղ լարվածություն կա, որտեղ կանխատեսելիություն չկա, որտեղ անհասկանալի վիճակ է, այդտեղից փախչում է: Այս երկրում օրական մի բան են փոխում՝ այսօր մի բան են ասում, օրվա կեսին մեկ այլ բան են ասում, երեկոյան՝ մի ուրիշ բան: Ժողովրդին խառնեցին իրար, հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս: Գոնե եկեղեցուն հանգիստ թողեք», – նշեց դաշինքի թեկնածուն։

Նա շեշտեց, որ իրենք գալիս են վիճակը փոխելու համար՝ վստահեցնելով, որ ի վիճակին են փոխել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ