24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 ռազմագերի ետ ստանա․ այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի»․ Սերժ Սարգսյան

Պատիվ ունեմ» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Այցի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրներին։

«1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել, և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու։ Ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, ես չեմ ասում՝ նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել է, բայց գերինե՞ր։ Ու դրանից հետո էս՝ անունը չգիտեմ էլ ինչ տամ, աննամուսը ելույթ է ունենում ու ասում, որ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն՝ մեկ-երկու ամիս մեզ կներեն։ Այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու․․․ դա մա՞րդ է, խիղճ ունի՞, ինքը չի՞ հասկանում՝ այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի՞ հասկանում՝ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե իրենց երբ են բռնաբարելու, իրենց երբ են սպանելու, իրենց երբ են խոշտանգելու, ո՞նց կարող է նման բան լինել։ Ինքը հասկանո՞ւմ է՝ այդ մարդիկ ինչ վիճակում են․․․ դե պետք է թքես էդպիսի ղեկավարի վրա։
Ես հիմա ասում եմ՝ թող իր երեխային տանի՝ տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, տեսնեմ դրանից հետո ինքն էդպե՞ս է խոսելու ռազմագերիների մասին»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Միաժամանակ ՀՀ երրորդ նախագահը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի համար ի՞նչ տարբերություն, նա իր երեխաներին միշտ օգտագործել է սեփական PR-ի համար, գոնե, ինչպես նշեց Ս․ Սարգսյանը՝ այս պարագայում օգուտ կլինի՝ 2-3 տասնյակ զինվոր հայրենիք կվերադառնան։

«Բայց պարզ է, չէ՞, որ չի անի, իսկ եթե դու վախենում ես դիմադրել, պարզ է, չէ՞, որ նրանք գալու են, անելու են։ Արել են, տեսնում ես՝ չի ստացվում բանակցություններով, դու էլ արա, 10- 20-ն էլ դու վերցրու, վերցրու և փոխանակիր։ Նորից եմ կրկնում՝ իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա, և այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ