24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պատրաստվեք քաղաքացիական վրեժի». Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2018-ի հեղափոխությունից առաջ ասել է՝ կադրային ջարդեր, վենդետաներ չեն լինելու, բայց հիմա մտափոխվել է՝ կադրային ջարդեր լինելու են, և դրան ենթարկվելու են այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են «տրոյական ձիու» դերակատարում։
«Այո՛, տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը, և մենք բոլոր «տրոյական ձիերին» դուրս կշպրտենք ՀՀ պետական կառավարման համակարգից։ Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու․ այսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որ մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վիզը գցած, տարած լինեն: Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների: Ես հիմա ասում եմ ուղիղ և հստակ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում էին ենթարկել հարկադրանքի: Ինձ չի հետաքրքրում՝ այդ հիմնարկները մասնավո՞ր կլինեն, թե՞ հանրային։ Այն հիմնարկների ղեկավարները, որոնք իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի են ենթարկել, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների: Խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ: Կարճ ասած՝ այդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, և այդտեղ լինելու են արդար ընտրություններ»,- շեշտեց նա՝ սպառնալով, որ զբաղվելու են նաև հիմնարկների սեփականատերերով. «Սեփականատերերով էլ կզբաղվենք, եթե կփորձեն դիմադրել, իրենց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների։ Դե՛, զգուշացնում եմ, դե՛, հանկարծ չփորձեք թպրտալ»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին կոչ արեց գնալ ընտրատեղամասեր, որ իրենց թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինվի:
«Եվ դուք կտեսնեք քաղաքական, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր։ Բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, որոնք ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ 3 տարի գործել են ժողովրդի դեմ: Պետական կառավարման համակարգից բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս ենք շպրտելու: Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,- եզրափակեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ