01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը. այն կտեւի 12 օր

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.

1. «Արդար Հայաստան» կուսակցություն

2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն

3. «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն

4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

5. «Ազատություն» կուսակցություն

6. «Պատիվ ունեմ» դաշինք

7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն

8. «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն

9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

11. «Հանրապետություն» կուսակցություն

12. «Հայոց Հայրենիք» կուսակցություն

13. «Ազատ Հայրենիք» դաշինք

14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

17. «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն

18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

19. «Ազգային օրակարգ» կուսակցություն

20. «Վերելք» կուսակցություն

21. «Ազատական» կուսակցություն

22. «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն

23. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն

24. «Հայաստան» դաշինք

25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ