01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել. Ալիև

Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ զրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացումից զատ անդրադարձ է արվել նաև Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը:

Շառլ Միշելը Եվրամիության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկին` կողմերին կոչ անելով թափանցիկության պայմաններում համագործակցել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են  պահվող անձանց, ականազերծմանը և այլ մարդասիրական հարցերին: 

Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին:

Շառլ Միշելը կողմերին կոչ է արել կառուցողական միջավայրում բանակցություններ սկսել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ