25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 12-ի /վիդեո/

ԱՄՆ-ի արեւելյան հատվածներում սկսված փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 3 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից, հաղորդում է “Ամերիկայի ձայն”-ը:

Փոթորիկները սկսվել էին ռեկորդային շոգերի պայմաններում՝ արմատախիլ անելով ծառեր ու տանելով տների տանիքներ:
Զոհերից վեցը գրանցվել են Վիրջինիա, երկուսը՝ Նյու Ջերսի, երկուսը՝ Մերիլենդ նահանգներում: Մեկական զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում: Նրանցից մեծ մասը զոհվել է ընկած ծառերի պատճառով:

Արտակարգ իրավիճակ է հայտարարված մայրաքաղաք Վաշինգտոնում, նաեւ՝ Մերիլենդ, Վիրջինիա, Արեւմտյան Վիրջինիա եւ Օհայո նահանգներում:

Պաշտոնատար անձանց խոսքով` որոշ բնակավայրերում էլեկտրականության սնուցման վերականգնման համար մի քանի օր կպահանջվի:

Իսկ չափազանց բարձր ջերմությունը եւ օդում շատ բարձր խոնավությունը շարունակվում են:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ