Սիբիլն ու Անդրեն տեսահոլովակ են նկարահանել /ֆոտոշարք/
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլի հրավերով հայ հայտնի երգիչ Անդրեն Ստամբուլում է: Սիբիլին իր երկրորդ ալբոմում ունի դուետ Անդրեի հետ: Երգը կոչվում է ՛՛Սեր՛՛,- գրում է Ermenihaber.am-ը: Օրեր առաջ երգիչները այս երգի համար տեսահոլովակ նկարահանեցին:
՛՛Տեսահոլովակը Ստամբուլում նկարահանելու առաջարկը ստացա Սիբիլից: Նա նախկինում էլ այս ռեժիսորի հետ աշխատել էր և հրավիրեց ինձ տեսահոլովակը այստեղ նկարահանելու: Սիբիլի հետ մեր համագործակցությունը՝ ավելի ճիշտ ընկերությունը արդեն 3 տարվա պատմություն ունի՛՛,- Ermenihaber.am-ի հետ զրույցում պատմեց Անդրեն:
Նկարահանման հրապարակում կրակ, ջուր, հիանալի երգ: Երգիչները պատրաստվում են երաժշտասերներին ներկայացնել ոչ ստանդարտ ու գեղեցիկ մի տեսահոլովակ:
՛՛Տեսահոլովակը Հայաստանում կցուցադրվի, բայց ես ցանկանում եմ, որ նաև Թուրքիայում ցուցադրվի, քանի որ ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրում՛՛,- նշեց սփյուռքի լավագույն երգչուհի ճանաչված Սիբիլը:
Տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը: Ներկայացված է երկու տարերքների գեղեցիկ երկխոսություն: Տեսահոլովակը պատրաստ կլինի մի քանի շաբաթից:
Աստղիկ Իգիթյան/ Ստամբուլ