17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աստղային սկանդալ. Թիմաթին Դիմա Բիլանին համասեռամոլ ու թմրամոլ է անվանել /վիդեո/

Ռուսական շոու-բիզնեսում նոր սկանդալ է հասունանում: Վերջերս Դիմա Բիլանը վատացել էր համերգի ժամանակ, հանդիսատեսին ասել էր, որ չի կարողանում երգի, շնչահեղձ է լինում: Այս առթիվ ռեփեր Թիմաթին վիրավորել է Բիլանին ու նրա պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայային: Նա Ինստագրամի իր էջում Բիլանին համասեռամոլ ու թմրամոլ է անվանել:

՛՛Յանոչկա, չե՞ս ամաչում քո երգչի համար: Այն որ նա համասեռամոլ է, դեռ ոչինչ, իր անձնական գործն է, բայց որ չիամաչում բեմ բարձրանալ թմրանյութերի ազդեցության տակ, երբ դահլիճում բազմաթիվ երեխաներ կան, իմ կարծիքով, զզվելի է: Եթե փողի խնդիր ունեք, կարող եմ օգնել, Բիլանին ուղարկենք լավագույն վերականգնողական կենտրոն՛՛,- գրել է Թիմաթին:

Իր հերթին Ռուդկովսկայան պատասխան է Թիմաթիին՝ ասելով, որ նա փորձում է հայտնիանալ ուրիշների հաշվին եւ սպառնալով, որ դատի կգա նրան նման մեղադրանքների համար:

՛՛Ես մի բան հասկացա, որ այդ փիառը պետք է քեզ, եւ բոլորն էլ գիտենք, որ մենք ամեն ինչի հասնում ենք մեր ուժերով, իսկ դու՝ կեղտոտ մեթոդներով: Մենք դատարան կդիմենք, որտեղ բժշկական փորձաքննությունը ցույց կտա, որ դու անհիմն մեղադրում ես մարդուն: Դու պատասխան ես տալու հարգարժան մարդկանց վիրավորելու համար՛՛,- գրել է Ռուդկովսկայան:

Դիմա Բիլանն էլ իր հերթին հայտարարել է, որ ՛՛բամբասանքը հոգեպես անհավասարաշռված, հիստերիկ մարդկանց գործն է՛՛, հաղորդում է НТВ-ն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ