08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արտաքին գործերի նախարարը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են խորհրդակցություններ տեղի ունենալ պաշտոնական Անկարայի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ պաշտոնական Անկարայի հետ, այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԳ նախարար Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներ կա՞ն:

«Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկար ժամանակ ծանր ողբերգական անցյալ ունեցող երկրներն, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել են բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։ Հուսով եմ, որ Թուրքիան այդ գիտակցմանը, վաղ թե ուշ, կգա։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի հայատյացության իր կեցվածքը», – ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ