22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարատ Բաշարովը մեկնաբանել է կնոջ ծեծը

Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում լուրեր տարածվեցին այն մասին, որ հայտնի դերասան Մարատ Բաշարովը  ծեծել է կնոջը՝ Եկատերինա Արխարովային, կոտրել նրա քիթը, եւ վերջինս ընկել է կոմայի մեջ։ Այս դեպքից հետո Եկատերինան որոշել էր բաժանվել ամուսնուց եւ պատրաստվում էր ամուսնալուծության հայց ներկայացնել։

Վերջապես դերասանն անձամբ է մեկնաբանել այս լուրերը: Նա ասել է, որ չի ցանկանում բաժանվել կնոջից եւ շատ է սիրում նրան, գրում է Super-ը:

“Ես չեմ ուզում, որ մարդիկ քննարկեն իմ անձնական կյանքը։ Ես սիրում եմ իմ կնոջն, ու եթե նրա հարազատներին դուր է գալիս այս թեմայի մասին խոսել, ապա թող խոսեն”:

Բաշարովը նշել է նաեւ, որ հավանաբար կնոջ ազգականները ֆինանսական խնդիրներ ունեն, որ գումարի դիմաց եթերով պատմում են ամեն ինչ։

“Ես արդեն նրանց տված բոլոր նվերները, որոնք ստացել էինք մեր հարսանիքի ժամանակ, վերադարձրել եմ իրենց”,- ասել է դերասանը:

Ի դեպ, եթե ոստիկանությունը Բաշարովին մեղավոր ճանաչի, նա մի քանի տարվա ազատազրկման կենթարկվի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ