05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Բանդիտական Պետերբուրգ՛՛-ի դերասանին մահացած են գտել իր բնակարանում /վիդեո/

Թատրոնի եւ կինոյի ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Դեւոտչենկոն նախօրեին մահացած է հայտնաբերվել իր բնակարանի մոտ: Ոստիկանները կարծում են, որ դերասանի մահը քրեական բնույթ է կրում, հաղորդում է LifeNews-ն:

Դերասանին գտել են իր բնակարանի դիմաց՝ արյան մեջ ընկած: Մարմինը հայտնաբերել է դերասանի մտերիմ ընկերը, ով նրա հետ միասին է ապրել այդ բնակարանում: Նա ասել է, որ վերջին անգամ ընկերոջը տեսել է հարբած վիճակում, տեղավորել է տանն ու ինքը գնացել գործերով:

Լրատվամիջոցները տեղեկություն են ստացել, որ դերասանը նախքան մահը գնացել է խանութ կիսամերկ վիճակում՝ չնայած ցուրտ եղանակին: Շենքի շքամուտքի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Դեւոտչենկոն վերադառննում խանութից եւ ճանապարհին գարեջուր է խմում: Տեսանյութում երեւում է նաեւ, որ դերասանը խիստ հարբած է:

Բացի այդ, նախնական տվյալներով՝ դերասանը տանը կատաղած գոռգոռացել է, բռունցքներով հարվածել պատերին ու վնասել ձեռքերը, ինչից արյունահոսություն է սկսվել: տվյալներ կան նաեւ, որ նա մենակ չի եղել, տանը ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այժմ ոստիկանությունը պարզում է Դեւոտչենկոյի մահվան հանգամանքները:

Նշենք, որ Ալեքսեյ Դեւոտչենկոն ծնվել է 1965 թվականին, Սանկտ-Պետերբուրգում: Խաղացել է թատերական տարբեր ներկայացումներում, առավել հայտնի է դարձել ՛՛Բանդիտական Պետերբուրգ՛՛, ՛՛Բանդիտական Պետերբուրգ 2՛՛, ՛՛Մահացու ուժ՛՛ սերիալներից հետո:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ