11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հիմա խիղճս համեմատաբար հանգիստ է. Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուների հետ կիսվել է իր ապրումներով՝ կապված ՛՛Ինձ չսպանես՛՛ երգի ու դրա տեսահոլովակի հետ:

՛՛Սիրելիներս, ուզում եմ ձեզ մի բան պատմել ՛՛Ինձ չսպանես՛՛–ի մասին …
Երբ ստացա դուետի առաջարկը,իսկույն տեսահոլովակի մտահղացում ունեցա,որը տարբեր էր իմ նախորդ տեսահոլովակներից իր տեսակով ու ժանրով։
Չնայած որ այն փոքր–ինչ պրովոկացիոն էր,միևնույնն
է, ձեր խոնարհ ծառան (այսինքն՝ ես) սկսեց գրել տեսահոլովակի սցենարը։

Երբ վերջինս ավարտին հասցրի և կասկածը սրտումս՝ պատմեցի ռեժիսորին,Վահրամին,Վաչեին ու նրա պրոդյուսերներին, տեսահոլովակի իդեան ու սյուժեն ընդունվեցին միաձայն,միայն ես էի դեռ շարունակում կասկածել…
Ե՛Վ պատմել էի,և՛ անմիջապես փոշմանել. մեծ մտավախություն ունեի,որ իմ և Վաչեի՝ հանցագործի կերպարները մի գուցե չեն ընդունվի ձեր կողմից,բայց հետևելով տեսահոլովակի գրանցած հաջողություններին՝հիմա խիղճս համեմատաբար ավելի հանգիստ է։Շնորհակալ եմ նման ընդունելության համար՛՛,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ