Ազատություն՝ «Ազատությանը»
Երեկ ուշագրավ մի բան կատարվեց. նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ մի քանի ցուցարար անհարգալից վեբերմունք էին ցուցաբերել։
ԱրթուրՎանեցյանը`լինելով նոր սերնդի քաղաքական գործիչ, դատապարտեց միջադեպը, ներողություն խնդրեց այլոց քայլերի համար։ Բայց մինչ նա փորձում էր քաղաքակիրթ ձեւով հարթել միջադեպը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ընդգծված ագրեսիվ տոնով սկսեց արտասանել նախապես իրեն հանձնարարված տեքստը՝ կարծես թե դիմացինը չկա, չի խոսում։ Իսկապես, զավեշտալի էր՝ խորհուրդ կտամ ուշադիր դիտել։
Բայց թեման ավելի խորն է. «Ազատություն» ռադիոկայանը վերջին տարիներին վերածվել է ատելության ռադիոկայանի, որը զբաղված է հասարակության պառակտմամբ եւ այլ պետությունների շահերի անթաքույց սպասարկմամբ։
Եկեք անկեղծ խոսենք՝ «Ազատություն» ռադիոկայանն իր գաստրոլյոր ղեկավարով հաճախ սպասարկում է թշնամու շահը։ Համենայն դեպս տպավորությունն այդպիսին է։ Նախկինում՝ ինֆորմացիա ազատ աղբյուրից եւ բարձր պրոֆեսիոնալ լրագրողական կազմ ունեցող լրատվամիջոցից, «Ազատությունը» այսօր վերածվել է ատելության ռադիոկակայնի, որն աշխատում է Հայաստանի դեմ։
Վերջին դրվագում, երբ Անդրանիկ Քոչարյանը ռադիոկայանի եթերում հայտարարեց թե պատրաստ են կրակել ցուցարարների վրա, որոնք կփորձեն այս կամ այն շենքը մտնել, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության «յան» ազգանունով ղեկավարն ընդամենը ժպտաց եւ շնորհակալություն հայտնեց։ Հասկանո՞ւմ եք, ժպտաց եւ շնորհակալություն հայտնեց։ Երեւի դուրը եկավ։
Շատ լավ. Արթուր Վանեցյանը որպես կիրթ մարդ միջադեպի համար ներողություն խնդրեց եւ ճիշտ արեց, բայց ես էլ որպես այս երկրի քաղաքացի, ով երկրի համար տվել է ամենաթանկ գինը, հարց եմ ուզում տալ Հայաստանի քաղաքացիություն ուենցող «Ազատության» լրագրողներին. երբեմն ինքներդ ձեր մեջ մտածո՞ւմ եք, որ վատ բան եք անում, որ ուրիշի խաղն եք խաղում, որ ուրիշ պետության շահն եք առաջ տանում, որ վնասում եք մեր երկրին, որ ձեզ խաբում են՝ դա լրագրություն չէ, դա արեւմտյան սոուսով բոլշեվիկյան քարոզ է։ Մտածո՞ւմ եք, որ ձեր ղեկավարները առանց աչք թարթելու ձեզ կհանձնարարեն Ալիեւի ու Էրդողանի գիծը տանել ու դուք հավանորեն չեք առարկի…։
ՀՀ քաղաքացի չհանդիսացող «յան» ազգանունով ղեկավարները մի օր լքելու են երկիրը, կամ էվակուացվելու են՝ նայած զարգացումներին։ Նրանց հայրենիքը այլ շենքերն են ու շահերը։ Մեր խնդիրը նրանց հետ չէ, նրանցով առավելագույնը մի օր պետք է զբաղվի ԱԱԾ-ն։
ԱԱԾ-ն, եթե ոչ այսօր, ապա առաջիկա իշխանափոխությունից հետո պետք է ուշադիր լինի այս ռադիոկայանի «յան» ազգանունով, բայց օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցների եւ ղեկավար անձնակազմի երկրից ելքի նկատմամբ, քանի որ նրանք ակնհայտորեն եւ բավական ագրեսիվ կերպով հատկապես վերջին երեք տարիներին սպասարկում են այլ պետության՝ Թուրքիայի շահերը։
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար