16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Ֆրանսիացի գիտնականները որոշել են օգնել երիտասարդներին հակառակ սեռի փնտրտուքների  հարցում:  Մասնագետները որոշել են այն  վայրը, որտեղ ծանոթություններ հաստատելը ամենահարմար վայրն է:

Հոգեբանները նկատել են, որ ամենահարմար վայրը դրա համար ծաղիկների խանութն է: Այո, այո, հենց այդ վայրում է, որ բուրումնավետ եւ թարմ ծաղիկների կողքին աղջիկների սրտերն անմիջապես “հալվում են”: Նման իրավիճակում նրանք հեշտությամբ կարող են իրենց հեռախոսահամարը տալ ցանկացած երիտասարդի:

Դրա պատճառն այն է, որ ծաղիկները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ռոմանտիկ տրամադրություն են հաղորդում: Ծաղկային կոմպոզիցիաների ֆոնի վրա տղամարդիկ սովորականից ավելի հմայիչ են երեւում, այսինքն` մեծ է նաեւ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու հավանականությունը:

Փորձերից պարզվել է, որ ծաղիկների խանութում հնչած 600 առաջարկություններից 144-ին աղջիկներն արձագանքել են: Իսկ եթե ծանոթության փորձ է արվել այլ վայրում, օրինակ` կոշիկի կամ քաղցրավենիքի  խանութում, ապա տղամարդկանց բախտը չի բերել: Այստեղ աղջիկները նախընտրել են շոկոլադը եւ նոր կոշիկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ