06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուս հայտնի դերասանի դեմ քրեական գործ է հարուցվել /վիդեո/

Ռուս հայտնի դերասան Միխայիլ Պորեչենկովի դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Նախարարը գրել է, որ դերասանի դեմ գործը հարուցված է ռազմականացված կազմավորումներին մասնակցության համար, նրան կարող է սպառնալ 7-ից 12 տարի ազատազրկում:

«Պորեչենկովի դեմ վաղը գործ կհարուցենք: Ենթադրում եմ՝ նրա մուտքը երկիր փակ կլինի:

Այնուհետ դատարան, հետախուզում, կնայենք՝ ինչպես է մեկնում Եվրոպա»,- գրել է Ավակովը:

Նշենք, որ նախօրեին ռուս դերասանն այցելել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն: Դերասանը եղել է Դոնեցկի օդանավակայանում, որտեղ շփվել է անջատողականների հետ: «Կարևորը՝ չհանձնվել, ես Ձեզ հետ եմ»,- հայտարարել է նա:

Պորեչենկովը նաև ընդունել է անջատողականների առաջարկը և կրակել գնդացիրից: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ