05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս եղավ, որ ողջ հայ ազգին ինքնասպանության հասցրած ղեկավարը կարողանում է առանց խղճի խայթի նայել մարդկանց աչքերի մեջ

Զոհվածի մայրն է, սթափվեք․․․
 
նիկոլը, որ քաղաքացու օր էր մոգոնել և հրապարակում խորոված էր անում՝ տաշի տուշի, այդ օրը արցախյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էր։ Այն Քյարամի, ում գլուխը կտրել էին թուրքերը։ Այն Քյարանի, ում հայրը չդիմացավ ու 52 տարեկանում մահացավ։Պետական մակարդակով 124 միլիոն դրամ էին հատկացրել կերուխումին։ Գրել էի՝ այդ 124 միլիոնից մի տաս միլիոն դրամ հատկացնել չէ՞ր կարելի զոհերի ընտանիքներին, որպեսզի իրենք էլ զգային քաղաքացու “օրվա բույրը”։ Երբևէ չհիշեցի՞ք Քյարամի ու մյուս զոհերի հանգած օջախները։
 
Այդ ժամանակ դեռ էյֆորիայի մեջ էին մարդիկ ու չէին զգում, որ նիկոլն ու իր կինը, սելֆիներից անդին, Զինվոր, Բանակ չեն արժևորում։
Նոր իշխանության օրոք Հաղթանակ կամրջից զոհված զինվորի մոր ինքնասպան լինելու փորձը թող սթափության կոչ լինի և հասկանան մարդիկ, որ Զինվորի նկատմամբ իշխանության հանցավոր անտարբերությունը մեզ հասցրեց այս օրվան։ 5000 զոհ, 10 հազար խեղված ճակատագրեր․․․
 
Եթե անգամ մեկին ինքնասպանության ես հասցնում, դատում են, այդ ինչպե՞ս եղավ, որ ողջ հայ ազգին ինքնասպանության հասցրած ղեկավարը կարողանում է առանց խղճի խայթի նայել մարդկանց աչքերի մեջ ու ․․․ ապրել։ 
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ