08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Զավեշտ N3։ Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետը՝ մուգ ակնոցով ու գլխարկով «պատահական անցորդ»

Հանրությունը շարունակում է ծաղրել եւ քննարկել երեկ բեմադրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արտաշատ, որտեղ իբր թե պատահական անցորդների հետ վարչապետը զրույցի է բռնվել։ Զավեշտ N3. Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը մուգ ակնոցով ու գլխարկով «պատահական անցորդի» անվան տակ հանդիպել է երեկ Արարատի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Պետրոսյանից բացի Փաշինյանի հետ հանդիպմանը բերվել են ևս 37 քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնց մի մասը որպես «մասովկա» է աշխատել, մյուսներն էլ «պատահական անցորդի» անվան տակ բարևել են նրան:

Համացանցում ծաղրում են Փաշինյանին՝ ադրբեջանական Իբրահիմի փորձը կիրառելու համար։ Հիշեցնենք, պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնի դարձած Իբրահիմը նախ հանդես եկավ որպես զինվորական, ապա՝ լրագրող: Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը կիրառեց ադրբեջանական փորձը. նրա հետ հանդիպման ժամանակ նույն մարդիկ մի քանի կերպարում էին հանդես գալիս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ