07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պուգաչովայի թոռնիկը որոշել է կադետ դառնալ Չեչնիայում /ֆոտո/

Ալլա Պուգաչովայի թոռը՝ Քրիստինա Օրբակայտեի 16-ամյա որդի Դենի Բայսարովը որոշել է կադետ դառնալ Չեչնիայում, հաղորդում է kp.ru-ն: Այդ մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում։ 

Նա ասել է, որ իր սիրելի զարմիկը որոշել է կադետ դառնալ, իսկ ցանկության մասին նա հայտնել է, երբ հյուրընկալվել է Կադիրովին։ Վերջինս հավանություն է տվել տղայի որոշմանը։ 

Չեչնիայի ղեկավարն անձամբ Դենի Բայսարովին տարել է կադետների կորպուս, որը տեղակայված է չեչենական Ցենտորոյ գյուղում։

Նշենք, որ Դենի Բայսարովը Քրիստինա Օրբակայտեի և Ռուսլան Բայսարովի որդին է։ Ռուսլան Բայսարովը չեչենական ծագումով ռուսաստանցի գործարար է, ում հայտնիություն է բերել փոփ երգչուհի Ալլա Պուգաչովայի դստեր հետ քաղաքացիական ամուսնությունը։ Դենին Քրիստինայի երկրորդ որդին է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ