Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց
Համբույրը 2 սեռերի շփման շատ կարեւոր եւ ինտիմ պահ է: Սակայն այն, ինչ տղամարդկանց դուր է գալիս համբույրի մեջ, կարող է դուր չգալ կանանց: Վերջին հետազոտության համաձայն` կանայք նախընտրում են երկար համբույրներ, իսկ տղամարդիկ` թաց:
Ամերիկացի հոգեբանները կարծում են, որ համբույրները ոչ այնքան հոգիների միաձուլում են, որքան անհատականության արտահայտում: Կանայք փորձում են համբույրի միջոցով գնահատել իրենց պոտենցիալ զուգընկերոջը, ինչպես նաեւ ամրացնել զգայական կապը նրանց հետ: Իսկ տղամարդկանց համար համբույրը կնոջ մոտ սեքսուալ գրգռվածությունը բարձրացնելու միջոց է:
Հոգեբանները հարցում են անցկացրել ավելի քան հազար մարդկանց շրջանում` պարզելու նրանց վերաբերմունքը համբույրին: Պարզվել է, որ կանայք իզուր են մտահոգվում, որ համբուրվել չկարողանալը երկրպագուներից զրկվելու պատճառ կդառնա: Տղամարդիկ խոստովանում են, որ եթե նույնիսկ կինը վատ է համբուրվում, դա չի ազդում սեքսով զբաղվելու իրենց ցանկության վրա:
Տղամարդիկ բացարձակապես համոզված են, որ համբույրը մտերմության “հրավեր” է, եւ կապ չունի` որքան երկար է հանդիպում զույգը: Արական սեռի ներկայացուցիչները հատկապես սիրում են թաց համբույրներ: Համբույրի ժամանակ թուքը փոխանակելը տղամարդիկ համարում են զուգընկերուհու` իրենց հետ անկողինը կիսելու պատրաստակամություն: