Պապարացցիների ֆիքսած ամենաթանկ կադրերը /ֆոտո/
Պապարացցիներն այն մարդիկ են, ովքեր ոչնչի առջեւ կանգ չեն առնի հանուն հաջողակ, իսկ որ ավելի կարեւոր է` սկանդալային կադրի, քանի որ սկանդալային լոսանկարների համար ԶԼՄ-ները պատրաստ են երբեմն նույնիսկ անհավանական գումարներ տալ:
Դենի Բոյ մականունով պապարացցին 250 հազար դոլար հոնորար է ստացել ճաղատ Բրիթնի Սփիրսի լուսանկարի համար: Երգչուհին հովանոցով հարձակվել է նրա մեքենայի վրա իր նախկին ամուսնու` Քեւին Ֆեդերլայնի տան մոտ 2007-ին: Դենին եւս 40 հազար դոլար է վաստակել` վաճառելով իր մեքենան, որն իր հովանոցով քերծել էր երգչուհին:
Բրիտանական “The Daily Mirror” պարբերականը 300 հազար դոլար է վճարել մոդել Քեյթ Մոսի լուսանկարների համար, որոնցում նա կոկային է ընդունում իր ընկեր Փիթ Դոերթիի ընկերակցությամբ: Արդյունքում` “Chanel”-ը եւ “Burberry”-ն խզեցին պայմանագրերը Քեյթի հետ: Նա ստիպված եղավ հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ բուժման կուրս անցնել:
“Splash News & Picture Agency” գործակալությունը 1,5 մլն է վճարել “Playboy”-ի աստղ Աննա Նիքոլ Սմիթի լուսանկարի համար, որն արված է նրա մահից գրեթե անմիջապես հետո:
Հայտնի ԶԼՄ-ները 6 մլն դոլարով ձեռք բերեցին Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի լուսանկարները, որոնք դարձան Դոդի ալ-Ֆայեդայի հետ նրա սիրավեպի առաջին ապացույցները: