Կին-ամուսին… հաճոյանալը նվաստանալ չէ
Ամուսինն ու կինը իրար հետ սերտորեն կապված են: Չի կարող արքայադուստրն ամուսնանալ ոչնչության հետ: Դրա համար եթե դուք աստվածուհի եք, ձեր ամուսինը պետք է աստված լինի: Իսկ ո՞վ է ՛՛կերտում՛՛ տղամարդուն: Իհարկե կինը: Դրա համար եթե ցանկանում եք բարձրանալ թագուհու աստիճանի, առաջինը ձեր ամուսնուն բարձրացրեք:
Կինն առաջին հերթին պետք է հիշի, որ չի կարելի նվաստացնել ամուսնուն, բայց եւ նրա առաջ նվաստանալ էլ պետք չէ: Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ ՛՛նվաստանալու՛՛ սահմանները: Եթե գովում եք ձեր ամուսնուն լավ արարքի համար, դա բնավ նվաստանալ չէ: Կանայք հաճախ կոմպլիմենտներ են անում, սակայն խուսափում են իրենց հետ համեմատել ամուսնուն: Նրանք հաճախ հաճոյանում են ամուսնու ուժ, վաստակած գումարի, գեղեցկության մասին: Սակայն հիշեք, որ վաղն այդ ամենը կարող է փոխվել ձեր աչքին:
Դրա համար եթե ուզում եք հաճոյանալ ձեր ամուսնուն, կարող եք ասել՝ ՛՛Դու ավելի խելացի կամ ավելի ուժեղ ես, քան ես՛՛: Ի պատասխան՝ տղամարդն անպայման կասի, որ դուք փխրուն եւ նուրբ կին եք: