15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

ԱՄՆ-ի գիտնականները կարող են ստեղծել արհեստական լյարդ: Ինչպես հաղորդում է “BBC”-ին, նրանց ձեռքբերումը կապված է արյունատար անոթների համար նյութ ստանալու հետ: Որպես “շինարարական” նյութ օգտագործվել է շաքարը:

Մասնագետներն արդեն վաղուց են փորձարկում 3D տպագրությամբ բջիջներ եւ արյունատար անոթներ` շերտ առ շերտ աճեցնելով հյուսվածքը արհեստական բջիջների միջոցով: Սակայն մինչեւ հիմա բջիջները մահանում էին մինչ հյուսվածքի ձեւավորումը: Մասնագետները կարծում են, որ խնդիրը կարելի է լուծել շաքարի օգնությամբ:

Առայժմ գիտնականներին հաջողվել է ստեղծել արյունատար անոթներ, որոնց պատերի լայնությունը կազմում է 1մմ: Այս նախագիծն իր մեջ դեռեւս չի ներառում որեւէ  փոխպատվաստում: Մասնագետների խոսքով` իրենք ցանկանում էին ցուցադրել, որ կարելի է կառուցել ավելի հաստ հյուսվածքներ, ինչն էլ թույլ կտա  ապագայում լիարժեք օրգաններ ստեղծել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ