23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ղարաբաղյան կոնֆլիկտը անցյալում է։ Տրանսպորտային հաղորդակցությունների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ու հարևան երկրների շահերից. Ալիև/տեսանյութ/

Երկու ամիս է անցել կրակի դադարեցումից ու այսօր Մոսկվայում հանդիպում են երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են եռակողմ համաձայնագիրը։ Դա խոսում է այն մասին, որ մենք մենք տրամադրված ենք արդյունքի»,- այս մասին երեք երկրների ղեկավարների հետ մոտ չորս ժամ տևած հանդիպումից հետո ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ համաձայն է Պուտինի այն պնդմանը, որ հանդիպումն այնքանով էր կարևոր, որ ուղղված է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը։

«Մենք տրամադրված ենք արդյունքի, որպեսզի վերջ դնենք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Այն հայտարարությունը, որ այսօր է ստորագրվել, խոսում է մեր մտադրությունների մասին, որովհետև ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության դրույթներից մեկը տրանսպորտային գծի ապաբլոկավորումն էր, որը կարող էր տարածաշրջանի դինամիկայի զարգացման վրա ազդել, նաև ամրացնել անվտանգությունը, որովհետև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ու հարևան երկրների ժողովրդի շահերից ։ Վստահ ենք, որ հարևան երկրները ևս ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցում»,- ասաց Ադրբեջանի նախագահը՝ ճեպազրույցի ժամանակ։

Ալիեւը համաձայնել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները արդյունավետ են իրականացվում, մտահոգվելու լուրջ առիթներ չեն եղել։ Ալիևը հայտարարել է , թե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն անցյալում է, ու հիմա պետք է մտածել այն մասին՝ ինչպես ապրել կողք-կողքի ու ձգտել, լուծելու տրանսպորտային հաղորդակցության ապաբլոկավորման հարցերը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ