10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան ծրագրում է միանալ «նախիջևանյան միջանցքի» շուրջ բանակցություններին

Թուրքիան ծրագրում է միանալ «նախիջևանյան միջանցքի» շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է wargonzo տելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով Ստամբուլում գտնվող իր աղբյուրներին։ «Եթե հավատանք մեր ստամբուլյան աղբյուրներին (հիշեցնեմ, նրանք առաջինն էին, որ բացահայտեցին սիրիացի զինյալներին Արցախ տեղափոխելու մասին տեղեկությունը դեռևս պատերազմը սկսվելուց երկու շաբաթ առաջ), ներկայումս ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների մակարդակով խորհրդատվությունների նախապատրաստումը ՝ հենց Մեղրիի և տրանսպորտային միջանցքի կազմակերպման հարցերով»,- նշում է տելեգրամ-ալիքը՝ նշելով, որ նախնական հանդիպումը պետք է կայանա Բաքվում։ «Հատկանշական է, որ հարցը քննարկելու ուղարկում են ոչ թե դիվանագետների, այլ հատուկ ծառայությունների աշխատակիցների՝ ամենայն հավանականությամբ ՝ բարձրաստիճան։ Wargonzo-ի` երեւանյան աղբյուրները մասամբ հաստատել են տեղեկությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ