03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը դավաճանաբար հանձնում է Հայրենիքը։ Դավաճանությանը մասնակից է նաեւ Գլխավոր Շտաբը

Թուրքը շարունակում է սահմանագծման անվան տակ Հայրենիքից տարածքներ գրավել, իսկ նիկոլահայ ստահակները մարդկանց մեղադրում են անգրագիտության մեջ՝ որ դեմ են տարածքներ հանձնելուն։

Հավաքել եմ բազմիցս հնչեցված փաստարկները սահմանագծման մասին․

– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չեն եղել հստակ սահմաններ

– Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Ադրբեջանական Առաջին Հանրապետության միջեւ չեն եղել հաստատված սահմաններ, նրանք անընդհատ ճշգրտվել են, հիմնականում՝ զենքով

– Ավելին, ներկա Ադրբեջանը իրեն չի ճանաչում Առաջին հանրապետության իրավահաջորդ

– Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ չէին կարող լինել եւ չեն եղել պետական սահմաններ։ Եղել են միայն վարչական սահմաններ, որոնք Մոսկվայի որոշումներով շատ հաճախ են փոփոխվել։

– GPS-ով սահմանները ամերիկյան NASA պետական գործակալությունը, Google մասնավոր ընկերությունը, եւ շատ այլ գործակալություններ գծել են իրենց նպատակների համար եւ այն չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի պետությունների միջեւ որոշումների համար

– Պետությունների միջեւ սահմանները գծվում են միջպետական բանակցությունների եւ տեխնիկական աշխատողների ջանքերով։

– Պետական սահմանները չեն կարող գծվել ադրբեջանական զորքի եւ հայ գյուղացիների բանակցությունների միջոցով

– Պետական սահմանների շուրջ բանակցում են այն պետությունները, որոնք գտնվում են խաղաղ հարեւանության վիճակում։ Պատերազմող երկրների միջեւ սահմանները որոշում են այն զորքերը, որոնք տվյալ պահին գտնվում են տվյալ տեղում

– Ադրբեջանի հետ սահմանները ճանաչելը սկսելը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

– Ադրբեջանի սահմանները եւ տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում

– Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք չկա միջպետական սահմանները ճանաչելու եւ զորքերը ետ քաշելու մասին։

– Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ զորքերը մնում են այն դիրքերում, որոնք գրավում են այդ օրվա դրությամբ։

1․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբում է, խոսելով պետական սահմանների, GPS-ի եւ այլ հիմարությունների մասին։ Նա պարզապես դավաճանաբար հանձնում է Հայրենիքը

2․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆ Դավաճանությանը մասնակից է նաեւ Գլխավոր Շտաբը։ Շատ լավ տեղյակ լինելով վերոնշյալին, նա իրավունք չուներ ենթարկվել Նիկոլի դավաճանական հրամաններին, հրամայել նահանջել դիրքերից եւ սահմանագծման անվան տակ զիջել Հայրենիքը

Աղասի Ենոքյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ