27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ-Ալիև GPS-ը. պետական դավաճանության քարտեզային տեսքը

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից ու Արցախի պետականության հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Հայաստանի սահմաններին:

Ըստ «ժողովրդի» վարչապետի՝ Ադրբեջանի հետ հատվող մեր սահմաններն այժմ ճշգրտվում են սովետական քարտեզներով: Նիկոլը նաև GPS-ի միջոցով սահմանների ճշգրտման մասին է խոսում:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում որևէ կետ չկա այն մասին, որ Սյունիքի մարզում պետք է սահմանագծում իրականացվի սովետական քարտեզներով (GPS-ով սահմանազատման մասին նույնպես խոսք չկա): Բայց եթե նույնիսկ հիմք ընդունենք սովետական քարտեզը, ապա այսօր առկա խնդիրները պետք է չլինեին:

Կից ներկայացված են սովետական Հայաստանի ու Ադրբեջանի հատվող կետերը: Սովետական տարիներին հրապարակված քարտեզից պարզ է դառնում, որ մեր ճանապարհները Սյունիքի մարզում միայն մի փոքր տեղ են ընկնում սովետական Ադրբեջանի տարածքի մեջ (նկարում այդ հատվածը վերցված է կարմիր օղակի մեջ):

Իսկ եթե «գուգլ» համակարգով ենք նայում սահմանազատմանը և GPS կիրառում, ապա պարզվում է, որ մեր ավտոճանապարհներն ու բնակավայրերը բազմաթիվ տեղերում են հայտնվում Ադրբեջանի «տարածքում»: Դա նշանակում է, որ նավթադոլարներով Բաքուն կարողացել է պարզապես «գուգլից» գծանշումներ գնել և GPS-ը կիրառել իր օգտին:
Նիկոլն Ալիևի ուզած ձևով ու GPS կոչվածով է սահմանազատում իրականացնում, ինչը պետական դավաճանության ուղիղ ապացույց է, քանզի ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է տեղի ունենում՝ վարչապետի գործուն միջամտությամբ:

Ադրբեջանցի զինվորականները մտել են Որոտանի ու Շուռնուխի ճանապարհահատվածի վրա, ինչը ոտնձգություն է մեր պետական սահմանների նկատմամբ, իսկ Նիկոլը մատը մատին չի տալիս ու շարունակում է ադրբեջանամետ ուղերձները: Դրա համար էլ Ալիևը փրփուրը բերանին իրենց Նիկոլին էր պաշտպանում ԱՊՀ միջոցառման ժամանակ:

Նիկոլը հայտարարում է, որ այդ սահմանազատումների արդյունքում Սյունիքի մարզի բնակիչների կյանքն ավելի անվտանգ է դառնալու, բայց նույն ոճով նա ամիսներ առաջ հայտարարում էր, որ Արցախի օդն անվտանգ է, քանզի իրենք ՀՕՊ համակարգեր են ձեռքբերել:

Հ.Գ.: Նիկոլի թիմակիցները սկսել են ագրեսիվ պրոադրբեջանական քարոզ տանել, թե բա ո՞նց կլինի, հայերը մտել են ուրիշի տարածք, 26 տարի տիրել, տներ կառուցել ու հիմա չեն ուզում այդ տարածքները հանձնել տիրոջը՝ Ադրբեջանին:

Ի դեպ, այդ քարոզիչը Նիկոլի միջոցով պետբյուջեից հսկայական գումարներ է ստացել՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ախմախագույն նախադասությունը գովազդելու համար:

132046717_392707488512378_6922807976912737889_n 131929198_392707591845701_4928927099481559120_n

Անդրանիկ Թևանյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ