20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան ամուսնալուծվել են

Երգիչ Էնրիկե Իգլեսիասը Լոս-Անջելեսում իր ելույթներից մեկի ժամանակ հրքապարակային հայտարարել է իր եւ Աննա Կուռնիկովայի ամուսնալուծության մասին: Ընդ որում` դա այն դեպքում, երբ լրագրողներն անգամ նրանց ամուսնության մասին տեղյակ չէին։

“Ես ձեզ մի բան կասեմ։ Երբ դու քո ընկերական շրջապատում սկսում ես խոսել, առաջին հարցը, որ տալիս են, այն է` “Իսկ դու ամուսնացա՞ծ ես”, “Ընկեր կամ ընկերուհի ունե՞ս”, “Երեխաներ ունե՞ս”։Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա երեք օր առաջ ես ամուսնալուծվել եմ, ինչի մասին ցանկանում եմ բոլորին հայտնել։ Չեմ կատակում. իրոք, մի ծիծաղեք”,- հայտարարել է երգիչը։

Լրագրողները սկզբում չեն հավատացել նրա ասածին: Բացի այդ, իր հայտարարությամբ Իգլեսիասը միանգամից երկու ինտրիգ է մտցրել` ամուսնալուծությունը, եւ հարսանիքը, որի մասին ոչ ոք չի իմացել:

Նշենք, որ զույգը 12 տարի է` միասին է, սակայն նրանք ամուսնանալուց ոչ մի անգամ չեն խոսել, երեխաներ չեն ունեցել: Իգլեսիասը այս տարիների ընթացքում Կուռնիկովային անգամ հոր հետ չի ծանոթացրել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ