05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծխող օրանգուտանին կուղարկեն “վերականգնողական կենտրոն”

Ինդոնեզական Սուրակարտա քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են իրենց “սաներից” մեկին ուղարկել “վերականգնողական կենտրոն”: Տորի անունով էգ օրանգուտանին կտեղափոխեն կենդանաբանական  այգուց, որպեսզի նա հրաժարվի ծխելուց: Վնասակար  սովորույթը կապկի մոտ հայտնվել է մի քանի տարի առաջ:

Այգու աշխատակիցների խոսքով` Տորին ծխելը սովորել է կենդանաբանական այգու այցելուներից, որոնք նրա վանդակն են նետում կիսատ ծխախոտները, իսկ նա շարունակում է ծխել դրանք: Օրանգուտանն արդեն 10 տարի շարունակ ծխում է, որի պատճառով նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել:

Այժմ կենդանաբանական այգին մտադիր է Տորիին իր զուգընկերոջ հետ ուղարկել մեկուսացված մի կղզի, որտեղ նրանք այցելուներ չեն ունենա: Այգու աշխատակիցները կարծում են, որ որոշ ժամանակից կապիկը կհրաժարվի վնասակար սովորույթից: Բացի այդ, նրանք մտադիր են հետեւել այցելուների պահվածքին, որպեսզի վերջիններս չնետեն կիսատ ծխախոտները կապիկների մոտ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ