“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/
Ռուսական սկանդալային “Տատու” դուետի նախկին անդամ Յուլիա Վոլկովան բաժանվել է ապագա ամուսնուց նոր ընկերուհու պատճառով:
Ձմռանը “տատուշկան” պատրաստվում էր հարսանիքի` իր քաղաքացիական ամուսին Վադիմի հետ, մեկ ամիս առաջ շոու բիզնեսի ներկայացուցիչները ակտիվորեն քննարկում էին նրա համբույրը Դիմա Բիլանի հետ “МУЗ-ТВ”-ի մրցանակաբաշխության ժամանակ, իսկ այսօր Յուլիային արդեն կարելի է տեսնել համակրելի շիկահեր աղջկա կողքին:
Հարկ է նշել, որ Յուլիայի` իր իսկ սեռի ներկայացուցիչների հանդեպ ավելի քան մեղմ վերաբերմունքը ոչ ոքի համար գաղտնիք չէ: Դեռեւս “Տատու” խմբի գործունեության ժամանակներից պարզ էր, որ աղջիկների միջեւ կապը ոչ միայն գործնական է: Գործարար Պարնիզ Յասինովի հետ ամուսնությունից եւ մի քանի կրկին ձախողված հարաբերություններից հետո 27-ամյա ըմբոստ Յուլիան կրկին վերադարձավ իր “ակունքներին”: Նա իսկական ռոմանտիկ արձակուրդ է կազմակերպել ընկերուհու հետ Կուբայի լողափերին:
Վոլկովայի նոր ընկերուհի Սաշան կարիերա է սկսում Հոլիվուդում: Նրանք ծանոթացել են Լոս Անջելեսում, եւ մի քանի օրից աղջիկներն արդեն այնքան են կապվել միմյանց, որ Մոսկվա մեկնելու տոմս է գնել ոչ միայն Յուլիան, այլ նաեւ նրա նոր ընկերուհին: