18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը /վիդեո/

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հովանավորներից մեկի տրամադրած անվճար սառը գարեջուրը խենթացրել է սպորտային լրագրողներին, որոնք շրջապատել են սառնարանը եւ դատարկել այն հաշված րոպեների ընթացքում: Արտադրողն ակնհայտորեն չի սպասել նման խառնաշփոթի` հույս ունենալով, որ ըմպելիքը կհերիքի ողջ 90 րոպեների ընթացքում:

Սառնարանների վրա հարձակված ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող էին սառնարաններ դատարկելու համաշխարհային ռեկորդ սահմանել:

Տեսանյութում, որն արդեն հիթ է դարձել համացանցում, երեւում է, թե ինչպես են տասնյակ ձեռքեր ձգվում դեպի սառը գարեջրի շշերը, իսկ տղամարդիկ միմյանց հրում են դեպի սառնարանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ