29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բոլոր իշխանություններն են փորձել թիրախավորել լրագրողներին, բայց նման հետապնդում լրագրողների նկատմամբ՝ չեմ հիշում». Սաթիկ Սեյրանյան

«Մեր լրատվամիջոցին մոտավորապես 20 տույժ-տուգանքների որոշումներ են եկել, մենք որևէ հրապարակում չենք հեռացրել և հայտարարում էինք, որ չենք ենթարկվելու։ Մեր՝ լրագրողներիս կոչումն է, որպեսզի կարողանանք ճշմարտությունը տեղ հասցնել, այն էլ՝ նման ճակատագրական պահին, երբ գիտես, որ օրվա իշխանություններն այդ որոշումները կայացնում են զուտ քաղաքական նպատակներով։ Եթե նրանք նույնիսկ մեկ ակնթարթ մտածեին մարդկային կյանքերի մասին, նրանք գոնե այդ հայտարարության մեջ գոնե գերիների դուրսբերման հստակ ժամկետներ կսահմանեին»,- այս մասին Կառավարության մոտ  լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։

Նա նաև ընդգծեց, որ կառավարության կայացրած որոշումները, թե լրատվամիջոցներին որքան կտուգանեն՝ արդեն զավեշտի ժանրից է։

«Կարող են ևս նոր որոշումներ կայացնել, հետո առոչինչ կլինի, ի վերջո, դա չէ կարևորը»,- հավելեց նա։

Նշենք, որ այսօր մի խումբ խմբագիրներ այցելել էին Կառավարության մոտ անժամկետ հացադուլ հայտարարած լրագրող Գեղամ Մանուկյանին և նրան միացած անձանց։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին, երբ Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, Կառավարությունը հատուկ որոշում կայացրեց, որպեսզի լրատվամիջոցները հետևեն միայն պաշտոնական լրահոսին, որից շեղումը նախատեսում էր մեծ տուգանքներ։

Սաթիկ Սեյրանյանը նաև նկատեց՝ իշխանություններն ամեն կերպ փորձում էին կոծկել ճշմարտությունը։

«Ես ցավում եմ Արծրուն Հովհաննիսյանի համար, ցավում եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը երկրի համար հույժ կարևոր տեղեկատվությունը քննարկում էր Աննա Հակոբյանի հետ, այդ հայտնի լուսանկարն եմ հիշում, որը հրապարակվել էր, ես ցավում եմ իր համար։ Նախ, լրագրողներին բոլոր իշխանություններն են փորձել թիրախավորել, բայց նման կարգի հետապնդում լրագրողների կամ հրապարակումների նկատմամբ՝ չեմ հիշում»,- շեշտեց Սաթիկ Սեյրանյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ