05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բոլորս էլ սխալ ենք եղել, քանի որ թշնամություն ու ատելություն էինք գեներացրել, ես էլ իմ մեղքի բաժինը ունեմ ու ես էլ եմ ներողություն խնդրում

Սա չեմ քցում ինքս ինձ արժևորելու և բարձրացնելու համար։ Ոչ էլ ապացուցելու, որ ես ճիշտ էի, իսկ իմ քննադատները՝ սխալ։ Չէ՛։ Ուղղակի շատ հուզվեցի նամակագրի մարդկայնությունից և անկեղծությունից։ Հուզվելով՝ կարոտեցի հին ու բարի էն ժամանակները, երբ անվերջ բանավիճում էինք, իրար վիրավորում, պիտակումներ կպցնում։ Թո՛ղ միշտ տենց լիներ, ես պատրաստ էի հավերժ մնալ որպես ազգի տականք ու դասալիք, մենակ թե էս անիծյալ պատերազմը չլիներ, մենակ թե մեր տղերքը չզոհվեին ու սիրուն քաղաքները չքանդվեին։

Ըստ էության բոլորս էլ սխալ ենք եղել, քանի որ թշնամություն ու ատելություն էինք գեներացրել, ես էլ իմ մեղքի բաժինը ունեմ ու ես էլ եմ ներողություն խնդրում։ Հիմա հենց իրար ներելու ու սիրելու, իրար հետ ուս ուսի տված Արցախը պաշտպանելու պահն է, իսկ հետո, երբ պատերազմը ավարտվի նորից կվերադառնանք մեր հին ու բարի վեճերին ու քննարկումներին։ Դուք ինձ հայու տականք կասեք, իսկ ես էլ ձեզ կմեղադրեմ ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի մեջ։

Հաջողություն քեզ եղբայր ջան, վստահ եմ կվերադառնաս ու իրար հետ մի մի հատ թեքիլա կխմենք ու գարեջրով զապիվատ կանենք։

Գրում է Նիկոլ Փաշինյանի նախկին գաղափարակից, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։ 

124034852_3450027918424545_3493031658587411124_o

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ