21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աշնանային զգեստապահարանի 10 անփոխարինելի պարագաներ

Աշունն արդեն իր լիարժեք իրավունքների մեջ է մտել, եւ եթե մինչեւ հիմա դեռ ձեր աշնանային զգեստապահարանը չեք թարմացրել, ապա անհապաղ պետք է անցնեք գործի:

Որոնք են այն 10 պարագաները, որոնք յուրաքանչյուր կին պետք է ունենա իր աշնանային զգեստապահարանում:

Դասական տրենչ

Այս տրենչ-պիջակներն անփոխարինելի են աշնանը: Բացի այդ, դրանք կարելի է հագնել թե գործնական, թե անձնական հանդիպումների գնալիս: Նման տրենչները հատկապես անհրաժեշտ են աշնան առաջին ամսվա օրերի ընթացքում:

Թեթեւ վերարկու կամ պոնչո

Սա կարող եք իբրեւ տրենչի ավելի “ծանր” տեսակն օգտագործել: Ավելի խոր աշնանը անհամեմատ ցուրտ է լինում, իսկ թեթեւ վերարկուները իսկական փրկություն կարող են դառնալ: Ընտրեք բաց գույնի վերարկու-խալաթ մոդելները, դրանք երբեք նորաձեւությունից դուրս չեն գալիս:

Կլոր, կովբոյական գլխարկներ  

Նմանատիպ գլխարկները կանայք ամռանն էլ են կրում, իսկ ահա աշնան համար կարող են ընտրել ավելի մուգ գույնը եւ ավելի հաստ կտոր:

Ռեզինե կոշիկներ  

Եթե ձեզ թվում է, որ ռեզինե կոշիկներ միայն երեխաներն են հագնում, սխալվում եք: Անձրեւներով առատ աշնանը ռեզինե կոշիկները, եթե հատկապես դրանք նորաձեւ նախշերով են, անփոխարինելի կարող են լինել: 

Վառ շալ  Աշնանային գույների հետ անչափ գեղեցիկ են դիտվում վառ, գունագեղ նախշերով շալերը

Փափուկ, բրդյա բլուզ կամ կարդիգան

Նման բլուզը “անդավաճան” կերպով ձեզ կջերմացնի աշնանային ցուրտ օրերին:   

Հաստ կրունկով կոշիկներ

Կոշիկի նման մոդելը եւ գեղեցիկ կնայվի ոտքերին եւ կօգնի պաշտպանել աշնանային ջրափոսերից:

Կարճ շալվարներ կամ ջինսեր

Կարճ շալվարները, որոնք սրունքին ավելի են նեղանում, հրաշալի ընդգծում են կնոջ բարեմասնություննեը:

Ոչ վառ զգեստ  

Աշնանն ավելի լավ է շատ վառ զգեստներ չկրեք, ավելի հանգիստ տոներ նախընտրեք, փոխարենը կարող եք նման զգեստը համալրել վառ շալով:

Մեծ ու տարողունակ պայուսակ

Պայուսակը, որում կարող եք տեղավորել “ձեր ողջ կյանքը ու դեռ մի բան էլ ավելին”, անփոխարինելի կդառնա ձեզ համար այս աշնանը: Եթե դրսում քամի լինի, դրանում կարող եք թեթեւ շալ կամ ժակետ տեղավորել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ