Խմացրել է 10 տարեկան երեխային եւ վախենալով պատասխանատվությունից` փորձել է այրել նրան
Սախալինում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ, ով մեղադրվում է մանկահասակ երեխային սպանելու փորձի մեջ: Տղամարդը խմացրել է 10 տարեկան տղա երեխային, իսկ հետո վախեցել է, որ երեխան դրա մասին հարազատներին կպատմի: Տղամարդը այրել է քնած երեխային ու փախել, հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Երեխան ներկայումս հիվանդանոցում է` խորը այրվածքներով եւ թունավորմամբ:
Գործի մանրամասներից պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին տղայի հայրը նրան տանը մենակ է թողել եւ գնացել գործուղումից վերադարձող կնոջը դիմավորելու: Երեխան դուսր է եկել տանից եւ մի խումբ երիտասարդների հանդիպել, որոնցից մեկն առաջարկել է տղային գնալ նրանց տուն եւ միասին խմել:
Երեխային ալկոհոլ տալուց հետո երբ տղամարդը տեսել է, որ նա հարբած է, նրան անկողնուևմ պառկացրել է եւ վախենալով հետեւանքներից` այրել է մահճակալը ու փախել: Բարեբախտաբար, հարեւանները ժամանակին հրշեջների են հրավիրել:
Տղամարդը ձերբակալված է, երեխայի վիճակը կայուն է: