22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սկսում ես գիտակցել, որ դա սովորական մահ չէր, այլ հերոսական ու փառահեղ ճանապարհ, որն ամեն մեկին բախտ չի վիճակվում. Հերոս Ադամ Սահակյանի մայրը` որդեկորույս մայրերին /տեսանյութ/

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը` ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Ինչպե՞ս են մեր հերոս տղաների մայրերը կարողանում ամոքել իրենց որդիների կորստի վիշտը, ինչպե՞ս են շարունակում ապրել ու պայքարի առաջամարտիկ դառնալ…
– Տիկին Գայանե, նախ շնորհակալ ենք, որ նման հերոս եք տվել հայրենիքին:Իսկ հիմա, արդեն երեք շաբաթից ավել է, ինչ արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ մարտեր են ընթանում, եւ, ցավոք, արդեն ունենք բազում զոհեր: Այսօր ցանկանում ենք, որ դուք ասեք` ինչպե՞ս կարողացաք հաղթահարել Ձեր հերոս որդու կորուստը, ինչպե՞ս վարվեն մեր մյուս  հերոս նահատակների մայրերը: 
– Դժվար է ասել, թե ինչպես, ինչ ձեւով հաղթահարեցի: Սկզբում շատ դժվար էր: Մեր եւ նման ընտանիքներն անցան դժոխքի միջով: Եթե ինչ-որ մեկը մեզ հարցնի, որ մենք պատմենք, թե ինչպես է լինում դժոխքը, կարող ենք դա պատմել կադր առ կադր: Հետո եղավ մի պահ, որ սկսում ես գիտակցել, որ դա սովորական մահ չէր, այլ հերոսական ու փառահեղ ճանապարհ, որն ամեն մեկին բախտ չի վիճակվում: Աստված տար, կռվեին, հաղթեին եւ հերոս լինեին: Բայց զոհվելով` հերոսացան ու իրենց կերպարով նոր ոգեշնչման աղբյուր դարձան: 
Ցավոք, իմ շրջապատում եւ ընկերների մեջ եւս կան որդեկորույս անձինք, ինձ շատ են գրում, զանգում եւ ասում, որ շատ են լսել իմ խոսքը, որպես Ադամի մայրիկ, եւ չէին պատկերացնում, որ երբեւէ կարժանանան նույն ճակատագրին:
– Ունե՞ք բանաձեւ, որը շատ թե քիչ կօգնի նմանատիպ ցավ ունեցողներին:
 Ոչ, իհարկե չկա: Բայց թող մերօրյա հերոսների մայրերը, հայրերը, հարազատները միշտ մտածեն, որ իրենց նայելով, հիշում են իրենց որդուն, իրենց պահվածքով, ապրելակերպով հիշեցնել են տալիս իրենց նրան, եւ շատերը այդպես սկում են սիրել որդեկորույսների զավակներինª որպես հերոսի: Դա որոշ չափով սփոփում է մեզ:
– Դուք կոչ էիք արել մեր տղաներին, որ մեկնեն առաջնագիծ:
– Այո, եւ այդ կոչիս նաեւ կավելացնեմ, որ մենք հաղթելու ենք:
– Եթե նախորդ պատերազմը տեւեց չորս օր, ապա հիմա դեռ շարունակվում է: Մեր հակառակորդ կողմին ի՞նչ կասեք: 
– Հնարավորինս շուտ կանգ առնեն: Հնարավոր չէ, որ քոչվոր ցեղն այս ազգին ծնկի բերի:Չլսեն մյուս գերտերություններին:
– Ձեր խոսքը մեր սահմանները պահող հերոսներին` շարքայինից մինչեւ գեներալ:
– Բացի իրար հետ պայքար տանելուց, կցանկանայի, որ էլ ավելի հոգատար լինեն միմյանց հանդեպ, հատկապես սահմանին:
– Տիկին Գայանե, ի՞նչ կասեր այսօր Ադամն իր ընկերներին:
– Ադամը կասեր` շարունակեք կռվել մինչեւ վերջ, ես ձեր կողքին եմ, ոչ մի թիզ հող թշնամուն:
– Ձեր խոսքը համայն հայությանը, այսօր նկատելի է, թե ինչ միասնականություն է համայն աշխարհի հայերի միջեւ:
– Այո, այսօր առավել քան միասնական են, եւ ցանկանում եմ, որ այս օրերին Հայաստան-Արցախ-Սփյուռքը մեկ բռունցք դառնան, եւ որեւէ քաղաքական տարաձայնություններ չլինեն, որպեսզի մեր թուրը փառքով դնենք պատյան: Կցանկանայի, որ դիվանագիտական փայլուն լուծումներ ունենանք, այլ ոչ միայն լսենք կոչեր, որպեսզի հնարավորինս շուտ կանգնեցնեն մեր թշնամուն:
– Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պատրաստ եք զենք վերցնել եւ գնալ պայքարելու, ինչը բավականին մեծ ոգեւորություն էր առաջացրել հանրության շրջանակում:
– Ես հիմա եւս կրկնում եմ այդ խոսքերը, եւ փորձում ենք մեր հնարավորության սահմաններում օգնել ու աջակցել: 
– Տիկին Գայանե, հուսանք, որ այս պատերազմը շուտով կավարտվի, եւ ինչպես քառօրյայից հետո տոնեցինք մեր հաղթանակը, այս անգամ եւս կտոնենք` չմոռանալով նահատակված մեր տղաներին: Շնորհակալ ենք Ձեզ:
– Ես նույնպես շնորհակալ եմ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ