01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի 12-ամյա բնակիչը ռեկորդ է սահմանել 12 ժամվա ընթացքում` առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 8-ը, անգիր կարդալով մուսուլմանների սուրբ գիրք Ղուրանը:

Դպրոցի տնօրենի եւ բազմաթիվ ուսուցիչների ներկայությամբ խելացի աշակերտը արտաբերել է նույնիսկ սուրբ գրքի ամենաբարդ մասերը` առանց նայելու գրքին, որը դրված է եղել նրա կողքին:

Ռեկորդակիր դպրոցականի խոսքով` իրենից  8 ամիս  է պահանջվել Ղուրանի բոլոր 114 գլուխներն անգիր սովորելու համար:  Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ արդեն պարգեւատրել է երեխային, ինչպես նաեւ դիմում ներկայացրել նրա ռեկորդը պաշտոնապես գրանցելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ