15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Անգլիական Դեւոնշիր կոմսությունում տարրական դպրոցի ուսուցչուհին տարօրինակ քայլի է դիմել`  հանուն երեխաների առաջադիմության եւ ուսման հանդեպ սեր արթնացնելու: Նա աշխատանքի է ընդունել Վայնոնա անունով շանը: Կենդանին ողջ դասի ընթացքում գտնվում է դասասենյակում` երեխաների կողքին: Մասնագետների կարծիքով` այդ կերպ ստեղծվում է բարյացակամ մթնոլորտ, որն էլ նպաստում է երեխաների աշխատունակությանը եւ առաջադիմությանը:

“Ես շատ կուզենայի, որ շները որպես օգնականներ աշխատեին ուսուցիչների հետ բրիտանական բոլոր դպրոցներում”-խոստովանել է ուսուցչուհին:

Այժմ թե ուսուցիչները, թե դպրոցի ղեկավարությունը գոհ են իրենց փորձի արդյունքից: Երեխաների մոտ առաջընթաց է նկատվում ոչ միայն առաջադիմության ոլորտում, այլ նաեւ հաճախումների: Դպրոցի տնօրենը հայտնել է, որ շան հայտնվելուց հետո իրենք հեշտությամբ լուծել են հաճախումների հետ կապված խնդիրը, քանի որ աշակերտներն ամեն առավոտ  անհամբերությամբ սպասում են Վայնոնային:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ