Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/
Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղն անտարբեր չի թողել նաեւ աստղերին: Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի գրավեն յուրաքանչյուրի ուշադրությունը: Մոսկվայում կազմակերպվել է հումանիտար օգնության կետ, որտեղից արդեն մի քանի մեքենաներով օգնություն է ուղարկվել Կրասնոդարի երկրամաս:
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան առաջիններից մեկն է օգնության ձեռք մեկնել, սակայն պարուհին ցավով նշել է, որ օգնության կետ այնքան էլ շատ մարդիկ չեն եկել:
Երգիչ Դմիտրի Մալիկովը եւս անմիջապես օգնության ձեռք է մեկնել տուժածներին`աղետի մասին լսելով: Նա դեղորայք եւ մանկական սնունդ է ուղարկել աղետի գոտի, ինչպես նաեւ մտադիր է իր հագուստի մի մասը նվիրել այն մարդկանց, ովքեր մնացել են առանց տանիքի:
Ռուսական էստրադայի մեկ այլ աստղ` Սերգեյ Լազարեւը մտադիր է խոշոր գումար նվիրաբերել աղետից տուժած մարդկանց: Սերգեյն իր վշտակցությունն է հայտնել եւ կոչ արել բոլորին միանալ` օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Վերա Բրեժնեւան, Յուլիա Կովալչուկը, Իոսիֆ Կոբզոնը, Դիմա Բիլանը եւ բազմաթիվ այլ աստղեր հայտնել են իրենց պատրաստակամությունը` ցուցաբերել ցանակացած օգնություն աղետից տուժած մարդկանց: Նրանք նաեւ իրենց պաշտոնական կայքերում են հայտնում ցավակցություններ եւ կոչ անում երկրպագուներին նույնպես անմասն չմնալ:
Մի շարք աստղեր էլ ցանկացել են չհրապարակել իրենց բարեգործությունները: