Էրդողանի ագրեսիվ մոտիվները։ Պուտինը պետք է անհանգստանա․ Փաստ
Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերակատարությունն ունի Թուրքիան, որը շահագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը համարվում է ռուսական շահերի ազդեցության գոտի:
Իր սահմաններից դեպի արևելք թուրքական ակտիվությունը նոր երևույթ չէ: Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1990- ական թվականներին, լայն հնարավորություններ բացվեցին Թուրքիայի համար հետխորհրդային տարածքում որոշակի դերակատարություն ստանձնելու հարցում, որը հիմնականում դրսևորվեց հետխորհրդային թյուրքալեզու հանրապետությունների հետ համագործակցության խորացմամբ և թուրքական ազդեցության տարածման տեսքով:
Եվ պատահական չէ, որ 1992 թ. փետրվարին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում էր, որ Խորհրդային Միության փլուզումը «հսկայական թյուրքական աշխարհի» սկիզբն է, որը ձգվելու է «Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պատը»: Իսկ 1992 թ. հոկտեմբերին Անկարայում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և վարչապետ Սուլեյման Դեմիրելը կազմակերպեցին թյուրքախոս երկրների առաջին գագաթաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկսւոանի և Թուրքմենստանի նախագահները:
Թուրքիայի ղեկավարության նախաձեռնությամբ թյուրքախոս երկրների գագաթա- ժողովների անցկացման պրակտիկան շարունակվեց նաև հետագայում: 1992 թվականից մինչև 2010 թվականը թյուրքական երկրների գագաթաժողովներ են կազմակերպվել մոտ տասն անգամ, որոնց հիմնական արդյունքներից մեկը եղավ 2009 թվականին թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծումը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։