12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամերիկացին ցնցել է ինտերնետը` 12 տարեկանում խոսելով ապագայի հետ /վիդեո/

Ամերիկյան Մեն նահանգի բնակիչ Ջերեմի Մաքդոնալդը 1992-ին, երբ 12 տարեկան է եղել, որոշել է, որ ապագայում անպայման կցանկանա խոսել ինքն իր հետ: Առանց երկար մտածելու`  տղան տեսագրել է ինքն իրեն` ապագա “ես”-ի հետ զրուցելիս: Եվ 20 տարի անց երկար սպասված զրույցը վերջապես տեղի է ունեցել:

Մոնտաժված տեսագրության մեջ 12-ամյա Ջերեմին հարցնում է իր զրուցակցին` արդյոք ողջ են տնային կենդանիները, սակայն զրուցակիցը տխրությամբ նշում է, որ նրանք մահացել են:

Իր հերթին 32-ամյա Ջերեմին հարցնում է դեռահասին` ինչով է նա զբաղվել, երբ ինտերնետ չկար: Պարզվում է, որ նա նկարել է եւ բավականին լավ: Որպես ապացույց` նա ցույց է տալիս իր նկարած նկարը, որը զարմացնում է 32-ամյա Ջերեմիին:

Հարկ է նշել, որ այդ տեսագրությունը իսկական հիթ է դարձել համացանցում` հավաքելով ավելի քան 5 մլն դիտում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ