Թոմ Կրուզը ցանկանում է “փրկել” իր վարկանիշը` խուսափելով աղմուկից
Թոմ Կրուզը եւ Քեթի Հոլմսը համաձայնության են եկել ապահարզանի պայմանների շուրջ: Այդ մասին հայտարարել են դերասանների պաշտոնական ներկայացուցիչները: Նրանց կարծիքով` այսքան շուտ համաձայնության գալը վկայում է այն մասին, որ ամուսինները միմյանց հանդեպ որեւէ պահանջ չունեն:
Դերասանական զույգի ներկայացուցիչները որեւէ մանրամասներ չեն հայտնել: Հայտնի է միայն, որ 33-ամյա Քեթին իր նպատակին հասել է` ապահարզանից հետո նրանց 6-ամյա դուստր Սուրին կապրի մոր հետ, սակայն երեխայի դաստիարակությանը կմասնակցի նաեւ հայրը:
Սպասվում է, որ Քեթին եւ Կրուզը կհանդիպեն դատարանում հուլիսի 17-ին: Ապահարզանի գործընթացի ժամանակ Սուրին ներկա չի լինի դատարանում: Գործընթացը արագացված կիրականացվի, քանի որ ԶԼՄ-ների վկայությամբ` 50-ամյա Կրուզը չի ցանկանում, որպեսզի ապահարզանի աղմկոտ գործընթացն ազդի իր վարկանիշի վրա:
Հոլիվուդյան դերասանական զույգի բաժանման մասին հայտնի դարձավ հունիսի 29-ին: Որպես ապահարզանի պաշտոնական պատճառ են ներկայացվել անհաղթահարելի վիճաբանությունները: Աստղային զույգի ամուսնական կյանքը շարունակկվեց ընդամենը 5 տարի: