05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին /վիդեո/

Դեռահասների կուռք, կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հրաժեշտ է տվել դպրոցական կյանքին: Չնայած վերջին տարիներին Ջասթինը հազվադեպ էր հայտնվում դպրոցական նստարանին եւ հեռակա էր սովորում: Ուսուցիչները հանդուրժում էին նման վերաբերմունք դասերի նկատմամբ, քանի որ Բիբերի հարազատ դպրոցը կանադական  Ստրատֆորդ քաղաքում աներեւակայելիորեն գովազդվեց նրա շնորհիվ:

Մանկավարժները հույս ունեին տեսնել իրենց աշխարհահռչակ աշակերտին` շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը: Սակայն Բիբերը ներկա չի գտվել միջոցառմանը` զրկելով իրեն ավարտական երեկոյին մասնակցելու հաճույքից:

Սուրբ Միքայելի դպրոցի ուսուցիչներն այնուամենայնիվ հայտարարել են, որ հպարտ են իրենց հայտնի աշակերտով: Ճիշտ է, նա գերազանցիկ  չի եղել, սակայն նրան հաջողվեց համոզել իր դասընկերներին, որ ցանկացած դեռահաս կարող  է իրականացնել իր երազանքը, իսկ դա ամենակարեւորն է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ