Զոհեր կան նաեւ Կոտայքի մարզից. մարզպետարանը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից:
«Հարգելի՛ կոտայքցիներ,
Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից:
Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող, 1978 թվականին ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր ժամը 11:00-ին՝ Չարենցավանի Երիտասարդական փողոցի սգո սրահից:
2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ժորա Կարենի Գեւորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին՝ Մեղրաձորի Ս.Աստվածածին եկեղեցում:
2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Դավիթ Սամվելի Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Աբովյանի Գերեզմանատանը հարակից սգո սրահում(Սարալանջի փողոց 32/31/1):
Կոտայքի մարզպետարանը ի դեմս մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի, խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին եւ ընկերներին:
Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում եւ հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները:
Փառք եւ խոնարհում մերօրյա հերոսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։